top
ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ
Սպիտակ

Սպիտակը գտնվում է Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1250մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից` 97 կմ:
Քաղաքի վարչական տարածքը 6066.75 հա է:
Սպիտակի տարածքը լեռնային է. հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում՝ Փամբակի լեռանաշղթաները: Ռելիեֆն ունի էրոզիոն-դենուդացիոն կառուցվածք: Տարածքի երկրաբանական կառուցվածքը բարդ է, ձևավորված է նստվածքային հրաբխածին, ներժայթքային ապարներից՝ կրաքարեր, տուֆածին ապարներ, բազալտ ու ավազաքարեր:
Երկրաշարժաբանական առումով տարածքը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի՝ աղետաբեր երկրաշարժի բարձր հավանականությամբ (9 և ավելի բալ):
Մայրուղիների երկարությունը 52.8 կմ է:
Սպիտակի տարածքով անցնում է Թբիլիսի-Վանաձոր-Սպիտակ-Մասիս երկաթգիծը:
Սպիտակ համայնքի տարածքը գտնվում բարեխառն կլիմայական գոտում: Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր տաք: Ամենացածր ամսեկան միջին ջերմաստիճանը հունվարին է՝ -4.70 C, ամենատաք ամիսը հուլիսն է՝ +180 C ամսեկան միջին ջերմաստիճանով: Միջին հաշվով 00C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը Սպիտակ քաղաքում կազմում է 270 օր: Տարեկան տեղումների միջին մակարդակը 439մմ է: