top

26.01.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2017 թվականի N 6

ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գույքահարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասովԴ 16-րդ հոդվածով, «Հողի հարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ 10-րդ հոդվածներովԴ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղի քույր Դոմենիկի 2017 թվականի հունվարի 10-ի գրությունը և համայնքի ղեկավարի եզրակացությունըԴ Սպիտակի համայնքի ավագանին որոշում է՝

1. Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղին (ՀՎՀՀ՝ 06924578, հասցեն՝ ք. Սպիտակ, Իտալական թաղամաս 153) 2017 թվականի համար տրամադրել գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ՝ նվազեցնել գույքահարկը յոթանասունութ հազար երեք հարյուր յոթանասունվեց ՀՀ դրամ, հողի հարկը երեք հազար երեք հարյուր ութսուն ՀՀ դրամ, որից.

1)«ԼԵՆԴ ՌՈՎԵՐե մակնիշի 703LL36 պետհամարանիշի, 2009 թվականի արտադրության ավտոմեքենա- տասնութ հազար երեք հարյուր ՀՀ դրամ,

2) «ԼԵՆԴ ՌՈՎԵՐ Դեֆֆինդեր 110ե մակնիշի 487LU39 պետհամարանիշի, 2001 թվականի արտադրության ավտոմեքենա - տասնութ հազար երեք հարյուր ՀՀ դրամ,

3) Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի թիվ 153 հասցեում գտնվող 06-006-0536-0002-001 կադաստրային ծածակագրով շինություն- քառասունմեկ հազար յոթ հարյուր յոթանասունվեց ՀՀ դրամ,

4)Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի թիվ 153 հասցեում գտնվող 06-006-0536-0002 կադաստրային ծածակագրով 0,541 հա մակերեսով հողամաս – երեք հազար երեք հարյուր ութսուն ՀՀ դրամ:


×