top

28.02.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2017 թվականի N 7

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանին որոշում է`

1.Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի նիստի օրակարգը.

1)Սպիտակ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2016 թվականի հաշվետու տարում 2013-2016 թվականների համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին

2)Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 36-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

3)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին

4)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին

5)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին

6)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին

7)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին

8)Սպիտակ համայնքի Ուզբեկական Կ-5 թաղամաս, թիվ 7/5 հասցեի բնակարանը սեփականության իրավունքով Էդիտա Եղիշի Դադախանովային նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին:


×