top

28.02.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2017 թվականի N 9

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 82-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Փոփոխություններ կատարել Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի «Սպիտակի համայնքի 2017-2020 թվականների զարգացման քառամյա ծրագիրը հաստատելու մասինե թիվ 36-Ն որոշման մեջ.

1) Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 36-Ն որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` «Սպիտակ համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասինե:

2) Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 36-Ն որոշման 1-ին կետը և հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` «Հաստատել Սպիտակ համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածիե:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


×