top

28.02.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2017 թվականի N 10

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամաս, թիվ 15 հասցեում գտնվող Աիդա Վոլոդյայի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,056 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից 0,04 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, հիմք ընդունելով Աիդա Դանիելյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Ուզբեկական թաղամաս, թիվ 15 հասցեում գտնվող Աիդա Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,056 հեկտար մակերեսով հողամասին կից 06-006-0094-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից Ուզբեկական թաղամաս, թիվ 15/1 հասցեում գտնվող 0,04 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով օտարելուն:

2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի կադաստրային գնի չափով՝ 1քմ 528 ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


×