top

28.02.2017



Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2017 թվականի N 12

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Ավետիսյան փողոցի վրա գտնվող 0517- կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից 20 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Ռոբերտ Օնիկի Զաքարյանին տրամադրելուն:

2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը հաստատել 1 քառակուսի մետրի համար 300 ՀՀ դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


×