top

28.02.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2017 թվականի N 14

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 15022017-06-0027) Տեր-Սիմոնյան փողոց, թիվ 47/1 հասցեում գտնվող 06-006-0441-0022 կադաստրային ծածկագրից արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0,0359 հեկտար մակերեսով արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը աճուրդով օտարելուն: Հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանել 1 քառակուսի մետրը 684 ՀՀ դրամ, ընդամենը՝ 245 552 ՀՀ դրամ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


×