top

14.04.2017


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 19-ի թիվ 65 որոշմամբ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ալ.Մանուկյան փողոցի վրա գտնվող 06-006-501-001-023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 20քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ տեղադրելու համար, կառուցապատման իրավունքով հատկացվել է Հայկ Անտոնի Սարդարյանին (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական թիվ 2707840), սակայն կառուցապատման իրավունքի ժամկետը 2014 թվականի հուլիսի 22-ին ավարտվել է, հիմք ընդունելով Հ.Սարդարյանի դիմումը, Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ալ.Մանուկյան փողոցի վրա գտնվող 06-006-501-001-023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից 20քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ տեղադրելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Հայկ Անտոնի Սարդարյանին տրամադրելուն:

2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը հաստատել 1 քմ 300 ՀՀ դրամ:


×