top

14.04.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 35-րդ կետի «զե ենթակետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2016 թվականի ապրիլի 11-ի թիվ 125 որոշմամբ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Ավետիսյան փողոց, թիվ 15/1 հասցեում գտնվող 06-006-0019-0132 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,0056 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա Կարեն Մաթոսյանի կողմից ինքնակամ կառուցված հարթակը ճանաչվել է օրինական, հողամասը գտնվում է բազմաբնակարան շենքի բակային տարածքում, հիմք ընդունելով Կ.Մաթոսյանի դիմումը, Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 27042016-06-0028) Ս.Ավետիսյան փողոց, թիվ 15/1 հասցեում գտնվող 06-006-0019-0132 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,0056 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և դրա վրա գտնվող 48,2 քառակուսի մետր մակերեսով հարթակը, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով Կարեն Մաթոսյանին տրամադրելուն:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի տարեկան վարձավճարը սահմանել 15 000 ՀՀ դրամ:


×