top

14.04.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ պատգամավորների Սպիտակի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1992 թվականի փետրվարի 25-ի (արձ 2/5) որոշման համաձայն Սպիտակ քաղաքի Էստոնական թաղամաս, թիվ 4 շենք, թիվ 8 հասցեի բնակարանը հատկացվել է Գեորգի Ջալալի Ղազարյանի ընտանիքին՝ որպես փոխհատուցում, երկրաշարժի հետևանքով Մուրացանի 40/5 հասցեում կորցրած բնակարանի դիմաց ՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող «քաղաք Սպիտակ, Էստոնական թաղամաս, թիվ 4 շենք, թիվ 8 բնակարանե հասցեում գտնվող 98.45 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը Գեորգի Ջալալի Ղազարյանի ընտանիքին նվիրատվությամբ փոխանցելուն.

1)Գեորգի Ջալալի Ղազարյան – ինքը, ծնված 1959 թվականին,

2)Ալվարդ Շավարշի Սահակյան – կինը, ծնված 1958 թվականին,

3)Սաթենիկ Գեորգիի Ղազարյան – աղջիկը, ծնված 1983 թվականին:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին Գեորգի Ջալալի Ղազարյանի ընտանիքի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:


×