top

04.07.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 4-ի արտահերթ նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1.Սպիտակ համայնքի աղբի հավաքման և փոխադրման ծառայությունները Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի միջոցով իրականացնելու, Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 61-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու, Սպիտակ համայնքի կարիքների համար մեկ անձից հրատապ գնում կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 63-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Սպիտակ համայնքի 2017 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին
4. Սպիտակ համայնքի 2017 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին


×