top

04.07.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով, «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգիե 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գե պարբերության պահանջներով, հաշվի առնելով, որ 2017 թվականի հուլիսի 3-ից լուծվել է Սպիտակ համայնքի և «ՄԱՐՏԻՆ Մե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի հունվարի 11-ին կնքված թիվ «ՀՀ ԼՄՍՀ-ՊԸԾՁԲ-17/1ե ծածկագրով «Սպիտակ համայնքի աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների ձեռքբերմանե գնման պայմանագիրը, որի հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այդ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման գնման ընթացակարգը կազմակերպելու և պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ժամկետի լրանալը համայնքում աղբի հավաքման և փոխադրման ծառայությունները չիրականացնելը կհանգեցնի հակասանիտարական վիճակի և համաճարակների տարածմանը, ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը համալրել համապատասխան հաստիքային միավորներով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ քաղաքի աղբի հավաքման և փոխադրման ծառայությունները իրականացնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի միջոցով:
2. Փոփոխություն և լրացումներ կատարել Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի «Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասինե թիվ 61-Ա որոշմամբ հաստատված Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակում և պաշտոնային դրույքաչափերում`
1) որոշման հավելվածի 1-ին կետում նշված «Աշխատակիցների թվաքանակը՝ 50ե բառերը փոխարինել «Աշխատակիցների թվաքանակը՝ 56ե բառերով,
2) Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմը համալրել 2 աղբատար ավտոմեքենայի վարորդ, 3 բանվոր և 1 մեխանիկ հաստիքային միավորներով՝ 6 ամիս ժամկետով՝ համաձայն հավելվածի:
3. Սպիտակ քաղաքում աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման գնումը համարել հրատապ և առաջարկել համայնքի ղեկավարին՝ Սպիտակ համայնքի կարիքների համար աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով հրատապ գնում կատարել մեկ անձից՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աղբի հավաքման և փոխադրման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման գնման ընթացակարգի կազմակերպումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


×