top

28.07.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հիմք ընդունելով «Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա հիմնադրամի» և Սպիտակ համայնքի միջև 2015 թվականի մարտի 12-ին կնքված «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում»(ՎԱԷՀՔ) ծրագրի իրականացման վերաբերյալ N 2 hամագործակցության պայմանագիրը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ «Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիաե հիմնադրամի և Սպիտակ համայնքի միջև 2015 թվականի մարտի 12-ին կնքված «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներումե (ՎԱԷՀՔ) ծրագրի իրականացման վերաբերյալ N 2 hամագործակցության պայմանագրի համաձայն ծրագրում ընդգրկված ք. Սպիտակ, Թորոսյան թիվ 20, 21, 22, 23 բազմաբնակարան բնակելի շենքերի սեփականատերերի ֆինանսական մասնակցությունը՝ իրենց շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված շինարարական աշխատանքների համար շինարարական աշխատանքների 10%-ի չափով ներդրումն ապահովելու նպատակով «Սպիտակի բնակարանային սպասարկման գրասենյակե համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից «ԻՆԵԿՈԲԱՆԿե փակ բաժնետիրական ընկերությունից 1 400 000 ՀՀ դրամի չափով, 36 ամիս ժամկետով, տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով և 1,5 տոկոս միջնորդավճարով վարկ ստանալուն:

2. Համաձայնություն տալ սույն որոշման 1-ին կետում նշված վարկը ստանալու համար՝ որպես ապահովություն, Սպիտակ համայնքի կողմից 1 400 000 ՀՀ դրամ գումարի շրջանակներում 36 ամիս ժամկետով երաշխավորություն տալուն:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարկի մարումը կատարվելու է ծրագրում ընդգրկված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների հետ կնքված պայմանագրերի համաձայն գանձվող միջոցների հաշվին:


×