top

28.07.2017


Ղեկավարվելով «Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, «Գույքահարկի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Գույքահարկի ապառքները 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ առաջնահերթության, վճարած ֆիզիկական անձանց ազատել գույքահարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը հաշվարկված և չվճարված տույժերից:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին հաջորդող առաջիկա ավագանու նիստում համայնքի ավագանուն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշմամբ կիրառված արտոնության վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի օգոստոսի 10-ից:


×