top

28.07.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքում Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի կողմից 2016 թվականի ապրիլի 27-ից մայիսի 31-ը իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է, որ «Սպիտակի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունե ՀՈԱԿ-ի «մանկավարժ-խմբավարե հաստիքի առկայությունը հակասում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասինե թիվ 29 հրամանին, «Սպիտակի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունե ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի թիվ 29-Ն հրամանին համապատասխանեցնելու նպատակով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Փոփոխություն կատարել Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակի համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների 2017 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասինե թիվ 62-Ա որոշման մեջ՝ որոշման հավելված 4-ի «Սպիտակի համայնքի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունե ՀՈԱԿ-ի հաստիքացուցակից 2017թվականի սեպտեմբերի 1-ից հանել «Մանկավարժ-խմբավարե մեկ հաստիքային միավորը:


×