top

28.07.2017


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26072017-06-0034) Ս.Ավետիսյան փողոց, թիվ 1/10 հասցեում գտնվող 06-006-0023-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,010789 հեկտար մակերեսով խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, խանութ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն: Հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանել 103 000 ՀՀ դրամ:


×