top

09.03.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2017 թվականի N 66

ԷԴԻՏԱ ԵՂԻՇԻ ԴԱԴԱԽԱՆՈՎԱՅԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 15-Ա որոշումը, «Մել և Միլ» գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Էդիտա Եղիշի Դադախանովայի ներկայացուցիչ Յուրիկ Հաբեթի Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի վկայական թիվ 18012017-06-0014, տրված՝ 18.01.2017 թվականին) Ուզբեկական Կ-5 թաղամաս, թիվ 7 շենք, թիվ 5 հասցեի 50.68 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով մեկ սենյականոց բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Էդիտա Եղիշի Դադախանովային, ծնված՝ 1961 թվականին:
2. Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցման:
3. Հանձնարարել՝
ա) աշխատակազմի գլխավոր մասնագետ Մարետա Հակոբյանին ապահովել սույն որոշման կատարումը:
բ) աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×