top

09.03.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2017 թվականի N 67

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱՄ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 2-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արամ Դիլբարյանի 2017 թվականի մարտի 6-ի հայտը՝ որոշում եմ.

1. Անհատ ձեռնարկատեր Արամ Դիլբարյանին (ՀՎՀՀ 66885101) տալ «ք. Սպիտակ Ս. Ավետիսյան 82» հասցեում գտնվող վառելիքի լցման կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն` 2017 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը:

2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×