top

09.03.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2017 թվականի N 68

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԹԱԴԵՎՈՍ ԴԱՐՉԻՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 2-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «դ» պարբերության, հիմք ընդունելով Ս.Ավետիսյան 6 շենքի բնակիչների համաձայնագիրը, գովազդի էսքիզը և անհատ ձեռնարկատեր Թադևոս Դարչինյանի 2017 թվականի մարտի 6-ի հայտը՝ որոշում եմ.

1. Անհատ ձեռնարկատեր Թադևոս Դարչինյանին (ՀՎՀՀ 66891343) տալ «ք. Սպիտակ Ս.Ավետիսյան 6/13» հասցեում գտնվող կլինիկայի դիմապակու վերևի մասում 0.50քմ չափերով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ համաձայն էսքիզի 2017 թվականի համար:

2.Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×