top

09.03.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2017 թվականի N 69

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԳՈՀԱՐ ԷՏԻԲԱՐՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843 որոշման 4-րդ կետի և Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 2-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, հիմք ընդունելով սեփականության իրավունքի վկայականը և անհատ ձեռնարկատեր Գոհար Էտիբարյանի 2017 թվականի մարտի 6-ի հայտը՝ որոշում եմ.

1. Անհատ ձեռնարկատեր Գոհար Էտիբարյանին (ՀՎՀՀ 66931797) տալ «ք. Սպիտակ Մուրացան 3» հասցեում գտնվող 70քմ մակերեսով խանութում՝ հիմնական շինություն, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն` 2017 թվականի 1-ին եռամսյակի համար:

2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×