top

09.03.2017



Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2017 թվականի N 70

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԿԱԴԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843 որոշման 4-րդ կետի և Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 2-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, հիմք ընդունելով սեփականության իրավունքի թիվ 1075384 վկայականը և անհատ ձեռնարկատեր Արկադի Բաբայանի 2017 թվականի մարտի 6-ի հայտը՝ որոշում եմ.

1. Անհատ ձեռնարկատեր Արկադի Բաբայանին (ՀՎՀՀ 66001411) տալ «ք. Սպիտակ Ս.Ավետիսյան փ.» հասցեում գտնվող 22.4քմ մակերեսով խանութում՝ հիմնական շինություն, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն` 2017 թվականի համար:

2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×