top

09.03.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2017 թվականի N 71

<<ՎՏԲ -ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ <<ՍՊԻՏԱԿ>> ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 2-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «դ» պարբերության, հիմք ընդունելով գովազդի էսքիզը և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ «Սպիտակ» մասնաճյուղի կառավարիչ Հարություն Պետրոսյանի 2017 թվականի մարտի 6-ի հայտը, որոշում եմ.

1. «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ «Սպիտակ» մասնաճյուղին (ՀՎՀՀ 00400222) տալ Սպիտակ համայնքի Ալ. Մանուկյան և Ս.Ավետիսյան փողոցներում գտնվող փողոցային լուսավորության մեկական էլեկտրասյուներին 7,1 քառակուսի մետր և Հրապարակ, ուղիղ կամարաշար 1 հասցեում գտնվող շինության լուսամուտներին 3 քառակուսի մետր չափերով, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ համաձայն էսքիզի, 2017 թվականի համար

2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×