top

09.03.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2017 թվականի N 73

«ԱՐԹՎԱՐԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843 որոշման 4-րդ կետի և Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 26-ի թիվ 2-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի «բ» պարբերության, հիմք ընդունելով սեփականության իրավունքի թիվ 2314078 վկայականը և «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Դավթյանի 2017 թվականի մարտի 6-ի հայտը՝ որոշում եմ.

1. «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 06948318) տալ «ք. Սպիտակ Ալ. Մանուկյան 45/2» հասցեում գտնվող 211.17քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում՝ հիմնական շինություն, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն` 2017 թվականի 1-ին եռամսյակի համար:

2. Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` տրամադրել թույլտվությունը հավաստող սահմանված ձևի փաստաթուղթ:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×