top

10.03.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2017 թվականի N 74

ԼՈՒԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ‰ ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2461279 վկայականը և Լ.Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ.

Լուարա Վասպուրակի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող 06-006-271-101 կադաստրային ծածկագրով 0,073 հեկտար մակերեսով տնամերձ հողամասին և դրա վրա գտնվող 06-006-271-101-1 կադաստրային ծածկագրով 30 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «ք.Սպիտակ, Մյասնիկյան փողոց, թիվ 102» հասցեն:
Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×