top

10.03.2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2017 թվականի N 75

ՍԼԱՎԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի <<դ>> ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 0226516 վկայականը և Ս.Այվազյանի լիազոր ներկայացուցիչ Ա.Հոռոմսիմյանի դիմումը՝ որոշում եմ.

Սլավիկ Լենդրուշի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող 06006 0270-0059 կադաստրային ծածկագրով 0,104 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի, դրա վրա գտնվող 06006 0270-0059-1 կադաստրային ծածկագրով 121,20 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 8,6 քառակուսի մետր մակերեսով կաթսայատան, 13,2 քառակուսի մետր մակերեսով հացատան և 22,1 քառակուսի մետր մակերեսով անասնագոմի <<ք.Սպիտակ, Սայաթ-Նովա փողոց, թիվ 1>> հասցեն փոփոխել <<ք.Սպիտակ, Սայաթ-Նովա փողոց, թիվ 146>> հասցեով:
Սույն որոշման 1-ին կետում նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×