top

25.04.2017


Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանարապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Ավետիսյանի դիմումը և աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի գլխավոր մասնագետ Նազիկ Չոբանյանի զեկուցագիրը, Վանաձոր քաղաքում կայանալիք հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-7 դասարանների աշակերտների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլին Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությունն ապահովելու համար, տրանսպորտային ծառայություն գնելու նպատակով` որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի 2017 թվականի տեղական բյուջեի <<Սպորտ, մշակույթ և կրոն>> գործառական դասակարգման <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> տնտեսագիտական դասակարգման 4239 հոդվածից հատկացնել 20000 ՀՀ դրամ:

2, Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×