top

26.04.2017


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 2017 թվականի ապրիլի 20-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, հաշվի առնելով, որ Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փող., թիվ 50 հասցեում գտնվող, 06-006 0136-0036 կադաստրային ծածկագրով, 0,205 հա մակերեսով հողամասում գտնվող 06-006 0136-0036-1 կադաստրային ծածկագրով, 207,90քմ մակերեսով ռեստորանին կից կառուցել է 19,34քմ մակերեսով ինքնակամ շինություն՝ բաց պատշգամբ՝ որոշում եմ

1. Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 000 ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Կարեն Հայրապետյանին՝ սույն որոշման մասին սահմանված կարգով և ժամկետում իրազեկել Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանին:


×