top

27.04.2017


Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի << բ >> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման >> կարգի 34.2-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 14-ի թիվ 24-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2016 թվականի ապրիլի 27-ի թիվ 27042016-06-0028 վկայականը և Կ.Մաթոսյանի դիմումը, որոշում եմ.

1. Սպիտակի համայնքի սեփականություն հանդիսացող Ս.Ավետիսյան փողոց, թիվ 15/1 հասցեում գտնվող 06-006-0019-0132 կադաստրային ծածկագրով 0,0056 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և 48,2 քառակուսի մետր մակերեսով հարթակը վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով, 15 000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարով տրամադրել Կարեն Սամվելի Մաթոսյանին (ծնված 20.12.1974թ.):

2.Կ.Մաթոսյանի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որը օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:

3.Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գ.Չոբանյանին և աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հ.Միրզոյանին` սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում:

4.Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 296 որոշումը:

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Կարեն Հայրապետյանի վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×