top

27.04.2017


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման>> կարգի 16-րդ կետի << ա >> ենթակետով, 17-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշումով, հաշվի առնելով, որ Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանին սեփականության իրավունքով պատկանող Սուրեն Ավետիսյան փողոց, թիվ 50 հասցեում գտնվող 06-006-0136-0036 կադաստրային ծածկագրով 0,2050 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասի վրա 1991 թվականին օրինական կառուցված 223,27 քառակուսի մետր մակերեսով ռեստորանին կից ինքնակամ կառուցված 19,34 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով <<Արտյոմ Սաքանյան>> Ա/Ձ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, <<Տեխպրոյեկտ>> ՍՊԸ եզրակացությունը և Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ղազարյանի դիմումը, որոշում եմ.

1.Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանին (ծնված 18.04.1981թ.) սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոց, թիվ 50 հասցեում գտնվող 06-006-0136-0036 կադաստրային ծածկագրով 0,2050 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասի վրա գտնվող 223,27 քառակուսի մետր մակերեսով ռեստորանին կից ինքնակամ կառուցված 19,34 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանի սեփականության իրավունքը:

3.Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

4.Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանին՝ համայնքի բյուջե վճարել 33 265 ՀՀ դրամ օրինականացման վճար:

5.Քարտուղարության բաժնին՝ սույն որոշման մեկ օրինակը 5-օրյա ժամկետում տրամադրել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ:

6.Մ.Ռուշանյանին ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

7.Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Կարեն Հայրապետյանի վրա:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×