top

03.05.2017


Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2011 թվականի փետրվարի 14-ի թիվ 86 որոշման մեջ Արամայիս Գաբրիելի Բիձյանին սեփականության իրավունքով պատկանող Տեր-Սիմոնյան փողոցի վրա գտնվող տնամերձ հողամասի << ք.Սպիտակ, Տեր Սիմոնյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 12 >> հասցեի փոխարեն սխալմամբ գրվել է << ք.Սպիտակ, Տեր Սիմոնյան փողոց, թիվ 45 >>, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1065381 վկայականը և Արամայիս Բիձյանի դիմումը՝ որոշում եմ.

Փոփոխություն կատարել Սպիտակի քաղաքապետի 2011 թվականի փետրվարի 14-ի թիվ 86 որոշման 1-ին կետում նշված << ք.Սպիտակ, Տեր Սիմոնյան փողոց, թիվ 45 >> հասցեն փոխարինել << ք.Սպիտակ, Տեր Սիմոնյան փողոց, 1-ին նրբանցք, թիվ 12 >> հասցե:
Սույն որոշման կատարման կազմակերպումը դնել աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ Ազգանուշ Ֆրանգյանի վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ



×