top

04.05.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 82 գրությունը և աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի գլխավոր մասնագետ Նազիկ Չոբանյանի զեկուցագիրը, 2017 թվականի մայիսի 18-ից 22-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը սամբո մարզաձևի Հայաստանի հավաքականի անդամներ Ռաֆիկ Մանուկյանի, Գառնիկ Սարոյանի, Արթուր Սահակյանի և Արթուր Բունիաթյանի մասնակցության ծախսերը մասնակի հոգալու նպատակով՝ որոշում եմ.

1.Սպիտակ համայնքի 2017 թվականի տեղական բյուջեի «Սոցիալական հատուկ ծառայություններե գործառական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեիցե տնտեսագիտական դասակարգման 4729 հոդվածից հատկացնել 300 000 ՀՀ դրամ, որից՝

ա) Ռաֆիկ Վահանի Մանուկյանին (AM0372450Դ 052, տրվ. 13.07.2011թ.) - 75 000 ՀՀ դրամ,

բ) Գառնիկ Մանվելի Սարոյանին (AM0744599, 052,տրվ. 25.05.2012թ.) - 75 000 ՀՀ դրամ,

գ) Արթուր Մանվելի Բունիաթյանին (AP0509882, 052, տրվ.04.08.2016թ.) - 75 000 ՀՀդրամ,

դ) Արթուր Երվանդի Սահակյանին (004917639, 052, տրվ.30.07.2014թ.) - 75 000 ՀՀ դրամ:

2.Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ



×