top

05.05.2017


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «դ» ենթակետով, 53-րդ կետի «բ» ենթակետով և 55-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 012667 վկայականը և Էլմիրա Մելիքի Կասպարովայի դիմումը՝ որոշում եմ.

Էլմիրա Մելիքի Կասպարովային սեփականության իրավունքով պատկանող 06-006 կադաստրային ծածկագրով 0,042 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության տնամերձ հողամասի և դրա վրա գտնվող 51,50 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տան «ք.Սպիտակ, Տաշիր թաղամաս,բնակարան 1ա» հասցեն փոփոխել «ք.Սպիտակ, Տաշիր թաղամաս,թիվ 1/1» հասցեով:
Անշարժ գույքին նախկինում տրամադրված «ք.Սպիտակ, Տաշիր թաղամաս,բնակարան 1ա» հասցեն համարել չեղյալ:
Սույն որոշման 1-ին կետում նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
Հանձնարարել քարտուղարության բաժնին՝ հասցեների և բնակչության պետական ռեգիստրում փոփոխություն կատարելու նպատակով սույն որոշման մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սպիտակի անձնագրային բաժանմունք:
Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գյուլազյանի վրա:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×