top

27.07.2017


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «դ» ենթակետով և 53-րդ կետի «բ» ենթակետով և 55-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1155029 վկայականը և Ա.Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
Աշոտ Մարտունի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 06006 503-17 կադաստրային ծածկագրով 0,034 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա գտնվող 06006 503-17-1 կադաստրային ծածկագրով 197,0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան <<ք.Սպիտակ, Թորոսյան փողոց, թիվ 12>> հասցեն փոփոխել <<ք.Սպիտակ, Թորոսյան փողոց, թիվ 74>> հասցեով:
Անշարժ գույքին նախկինում տրամադրված << ք.Սպիտակ, Թորոսյան փողոց, թիվ 12>> հասցեն համարել չեղյալ:
Սույն որոշման 1-ին կետում նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
Հանձնարարել քարտուղարության բաժնին՝ հասցեների և բնակչության պետական ռեգիստրում փոփոխություն կատարելու նպատակով սույն որոշման մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սպիտակի անձնագրային բաժանմունք:
Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գյուլազյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×