top

27.07.2017


Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանի և աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի առաջատար մասնագետ Վեներա Խաչատրյանի զեկուցագիրը, Սպիտակ համայնքի ակտիվ երիտասարդների և բարձր դասարանի աշակերտների համար <<Սպիտակի մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում 2017 թվականի հուլիսի 29-ին նախատեսված միջոցառումը կազմակերպելու նպատակով՝ որոշում եմ․
1, Սպիտակ համայնքի 2017 թվականի տեղական բյուջեի <<Այլ մշակութային ծառայություններ>> գործառնական դասակարգման <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> տնտեսագիտական դասակարգման 4239 հոդվածից հատկացնել 160000 ՀՀ դրամ։
2, Աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×