top

31.07.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 36-րդ կետով, 53-րդ կետի «բ» պարբերությամբ և 55-րդ կետով, հաշվի առնելով, որ Իտալական թաղամաս, թիվ 110 հասցեի տնակը բնակելի նպատակային նշանակության ոչ հիմնական շինություն է, հիմք ընդունելով Վարսենիկ Ալբերտի Թումասյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Իտալական թաղամաս, թիվ 110 տ.» հասցեն փոփոխել «քաղաք Սպիտակ, Իտալական թաղամաս, թիվ 110 տնակ» հասցեով:
2. «Իտալական թաղամաս, թիվ 110 տ.» հասցեն համարել չեղյալ:
3. Սպիտակ համայնքի Իտալական թաղամաս, թիվ 110 հասցեի տնակը ժամանակավոր բնակության համար հատկացնել Վարսենիկ Ալբերտի Թումասյանի ընտանիքին.
Վարսենիկ Ալբերտի Թումասյան - ինքը, ծնված՝ 1968 թվականին,
Հովհաննես Հրանտի Մամյան - տղան, ծնված՝ 2006 թվականին:
4. Վարսենիկ Ալբերտի Թումասյանին՝
1) Ապահովել ընտանիքի անդամների՝ օրենքով սահմանված կարգով հաշվառումը:
2) Ընդունել ի գիտություն, որ հատկացումից հետո վեց ամիս անընդմեջ տնակը չբնակեցնելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Տնակի շահագործման կանոնների պահպանման, նպատակային նշանակությամբ օգտագործման հսկողությունը հանձնարարել «Հյուսիս-Արևմտյան» թաղամասում Սպիտակի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ Գյուլնարա Իգիթխանյանին:
6. Հանձնարարել քարտուղարության բաժնին՝ հասցեների և բնակչության պետական ռեգիստրում փոփոխություն կատարելու նպատակով սույն որոշման մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սպիտակի անձնագրային բաժանմունքին:
7. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանի վրա:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×