top

31.07.2017


Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասինե>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով <<Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա հիմնադրամի>> և Սպիտակ համայնքի միջև 2015 թվականի մարտի 12-ին կնքված <<Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում>>(ՎԱԷՀՔ) ծրագրի իրականացման վերաբերյալ N 2 համագործակցության պայմանագիրը, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 28-ի թիվ 39-Ա որոշումը, որոշում եմ.

1. <<Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի և Սպիտակ համայնքի միջև 2015 թվականի մարտի 12-ին կնքված <<Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում>> (ՎԱԷՀՔ) ծրագրի իրականացման վերաբերյալ N 2 համագործակցության պայմանագրի համաձայն ծրագրում ընդգրկված ք. Սպիտակ, Թորոսյան թիվ 20, 21, 22, 23 բազմաբնակարան բնակելի շենքերի սեփականատերերի ֆինանսական մասնակցությունը՝ իրենց շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված շինարարական աշխատանքների համար շինարարական աշխատանքների 10%-ի չափով ներդրումն ապահովելու նպատակով <<Սպիտակի բնակարանային սպասարկման գրասենյակ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից <<ԻՆԵԿՈԲԱՆԿ>> փակ բաժնետիրական ընկերությունից 1 400 000 ՀՀ դրամի չափով, 36 ամիս ժամկետով, տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով և 1,5 տոկոս միջնորդավճարով վարկ ստանալու համար՝ որպես ապահովություն, Սպիտակ համայնքի կողմից 1400000 ՀՀ դրամ գումարի շրջանակներում 36 ամիս ժամկետով երաշխավորություն տալ՝ վարկի գլխավոր պայմանագիրը ստորագրելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարկի մարումը կատարվելու է ծրագրում ընդգրկված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների հետ կնքված պայմանագրերի համաձայն գանձվող միջոցների հաշվին:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×