top

31.07.2017


Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 36-րդ կետով, 53-րդ կետի «բ» պարբերությամբ և 55-րդ կետով, հաշվի առնելով, որ «Իտալական թաղամաս, թիվ 22ա» և «Իտալական թաղամաս, թիվ 22բ» հասցեների տնակները բնակելի նպատակային նշանակության ոչ հիմնական շինություններ են, հիմք ընդունելով Սաթենիկ Հրաչիկի Սարդարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Իտալական թաղամաս, թիվ 22ա» և «Իտալական թաղամաս, թիվ 22բ» հասցեների տնակները միավորել և տրամադրել «քաղաք Սպիտակ, Իտալական թաղամաս, թիվ 22/1 տնակ» հասցեն:
2. «Իտալական թաղամաս, թիվ 22ա» և «Իտալական թաղամաս, թիվ 22բ տ.» հասցեները համարել չեղյալ:
3. Սպիտակ համայնքի Իտալական թաղամաս, թիվ 22/1 հասցեի տնակը ժամանակավոր բնակության համար հատկացնել Սաթենիկ Հրաչիկի Սարդարյանի ընտանիքին.
Սաթենիկ Հրաչիկի Սարդարյան - ինքը, ծնված՝ 1981 թվականին,
Արշալույս Ռազմիկի Ուռուսյան - ամուսինը, ծնված՝ 1972 թվականին,
Ռազմիկ Արշալույսի Ուռուսյան - տղան, ծնված՝ 2000 թվականին,
Նորայր Արշալույսի Ուռուսյան - տղան, ծնված՝ 2001 թվականին,
Տիգրան Արշալույսի Ուռուսյան - տղան, ծնված՝ 2009 թվականին:
4. Սաթենիկ Հրաչիկի Սարդարյանին՝
1) Ապահովել ընտանիքի անդամների՝ օրենքով սահմանված կարգով հաշվառումը:
2) Ընդունել ի գիտություն, որ հատկացումից հետո վեց ամիս տնակը չբնակեցնելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Տնակի շահագործման կանոնների պահպանման, նպատակային նշանակությամբ օգտագործման հսկողությունը հանձնարարել «Հյուսիս-Արևմտյան» թաղամասում Սպիտակի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ Գյուլնարա Իգիթխանյանին:
6. Հանձնարարել քարտուղարության բաժնին՝ հասցեների և բնակչության պետական ռեգիստրում փոփոխություն կատարելու նպատակով սույն որոշման մեկ օրինակը տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սպիտակի անձնագրային բաժանմունքին:
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի օգոստոսի 2-ի՝ «Սպիտակ քաղաքի Իտալական, Տաշիր և Գերմանական թաղամասերի ազատված ժամանակավոր կացարանները բնակարանի կարիքավոր ընտանիքներին հատկացնելու մասին» թիվ 94 որոշումը Գայանե Կառլենի Հարությունյանի մասով և 2008 թվականի օգոստոսի 11-ի՝ «Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասի թիվ 22բ ժամանակավոր կացարանը վերաբաշխելու մասին» թիվ 177 որոշումը:
8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանի վրա:



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×