top

03.08.2017


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1953507 վկայականը և Մ.Մաթոսյանի դիմումը՝ որոշում եմ.
Մաքսիմ Պարգևի Մաթոսյանին սեփականության իրավունքով պատկանող Սպիտակ համայնքի Պանրագործների թաղամասում գտնվող 06006 83-14 կադաստրային ծածկագրով 0,106 հեկտար մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել «քաղաք Սպիտակ, Պանրագործների թաղամաս, թիվ 236» հասցեն:
Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×