top

01.08.2017


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինմանե կարգի 34-րդ կետով, 35-րդ կետի «գ» ենթակետով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն որոշման, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 29062017-06-0037 վկայականը և Փարանձեմ Մինասյանի դիմումը, որոշում եմ.

Սպիտակի համայնքի սեփականություն հանդիսացող Թորոսյան փողոց, թիվ 130 հասցեում գտնվող 06-006-0503-0083 կադաստրային ծածկագրով 0,012 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով՝ 63 360 ՀՀ դրամ, 14,7 քառակուսի մետր մակերեսով օրինական ճանաչված մառանը և 9,88 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը 57 586 ՀՀ դրամ արժեքներով որպես կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Փարանձեմ Գալուստի Մինասյանին (19.09.1948թ.):
Փարանձեմ Գալուստի Մինասյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:
Աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Չոբանյանին և աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Հենրիկ Միրզոյանին` սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում:
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Կարեն Հայրապետյանի վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


×