top

14.01.2017


Սպիտակ համայնքում գործող առևտրի և սպասարկման գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին.
Սպիտակի համայնքապետարանից հայտնվում է, որ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2016 թվականի հոկտեմբերի 4-ին կատարված փոփոխությունների¸ լրացումների արդյունքում¸ Սպիտակի համայնքի ավագանու կողմից «06» դեկտեմբերի 2016 թվականի N56-Ն որոշմամբ 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների համար սահմանվել է նոր դրուքաչափեր:
Միաժամանակ հիշեցվում է առևտրի և սպասարկման օբյեկտներում՝
• ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի և իրացման
• ծխախոտի արտադրանքի վաճառքի
• հանրային սննդի կազմակերպման և իրացման
• հեղուկ վառելիքի, սեղմված կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի, խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի
• խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի
• համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի
• արտաքին գովազդ տեղադրելու
գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը վճարել տեղական տուրքը և հայտ ներկայացնել Սպիտակի համայնքապետարան 2017 թվականի համար համապատասխան թույլտվություն ստանալու համար: Առանց համապատասխան թույլտվության վերը նշված գործունեությամբ զբաղվելը առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Սպիտակի համայնքապետարանի ֆինանսական և եկամուտների համաքագրման բաժին:
Հեռ. 0255 2-25-00
Սպիտակի համայնքապետարան


×