top

09.02.2017


Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Սպիտակ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2016 թվականի հաշվետու տարում 2013-2016 թվականների համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին», «Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 36-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Համայնքի ավագանու որոշման նախագծերին և 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի նախագծին կարելի է ծանոթանալ Սպիտակի համայնքապետարանի www.spitak.am պաշտոնական կայքի նախագծեր բաժնում:
Շահագրգիռ անձինք և կազմակերպություններն իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել Սպիտակի համայնքապետարան գրավոր՝ ք. Սպիտակ, Շահումյան 7 հասցեով կամ առցանց՝ municipalityspitak@gmail.com էլեկտրոնային հասցեով:
2017թ. փետրվարի 24-ին` ժամը 11:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենան նախագծերի հանրային քննարկումներ:

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ


×