top

09.02.2017


Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ընդունման նպատակն է սահմանել համայնքի տեսլականը 2021 թվականին, այդ տեսլականին հասնելու ռազմավարությունը և հիմնական նպատակները:

Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել համայնքի առկա ռեսուրսները (ակտիվները), պարտավորությունները, տեղական առանձնահատկությունները, երկրի տնտեսական և քաղաքական առկա իրավիճակը, ինչպես նաև առաջիկա զարգացումների կանխատեսումները: Զարգացման ռազմավարության և գերակայությունների սահմանման ժամանակ ցուցաբերվել է ինտեգրացված մոտեցում (տնտեսական, սոցիալական, շրջակա միջավայրի և այլ գործոններ):

Հնգամյա զարգացման ծրագիրը կազմված է վեց բաժիններից՝

1. Համայնքի իրավիճակի գնահատում.

2. Համայնքի տեսլականը, ռազմավարությունը և համայնքի զարգացման հնգամյա ծրագրի գերկայությունները.

3. Համայնքի տարածքում նախատեսվող (շարունակվող) հանրապետական և մարզային, միջհամայնքային համագործակցության և այլ ծրագրեր ու միջոցառումներ.

4. Համայնքի ֆինանսական իրավիճակի վելուծում, գնահատում և կանխատեսում, համայնքային սեփականություն համարվող շենքերի, շինությունների և հողամասերի օտարման հնգամյա ծրագիր.

5. Ոլորտային ծրագրեր.

6. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մոնիթորինգ: Ծրագրի նախագծի հիմք է հանդիսացել Սպիտակ համայնքի ղեկավարի նախընտրական ծրագիրը, ինչպես նաև պետական, մարզային, տարածաշրջանային ռազմավարական նշանակության այլ ծրագրեր:


Գրանցվելով կայքում դուք կարող եք ուղարկել ձեր առաջարկությունները նախագծի վերաբերյալ։


Առաջարկություններ քննարկվող նախագծի վերաբերյալ

×