top

<h4>Պատվավոր քաղաքացիներ</h4>ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎ
Ծնվել է 1928թ. սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Դելևկա գյուղում:
1946-1950թթ. սովորել է Կրամատորսկի մեքենաշինական տեխնիկումում:
1953-1959թթ. սովորել է Կիրովի անվան Ուրալի ճարտարագիտական ինստիտուտում:
1950-1975թթ.՝ Ուրալի Սերգո Օրջոնիկիձեի անվան ծանր մեքենաշինության գործարանի ինժեներ-տեխնիկ:
1955-1959թթ.՝ արտադրամասի տնօրեն:
1959-1965թթ.՝ եռացման գլխավոր տեխնոլոգ:
1965-1970թթ.՝ գլխավոր ինժիներ:
1970-1971թթ.՝ տնօրեն:
1971-1975թթ.՝ գլխավոր տնօրեն:
1975-1979թթ.՝ ԽՍՀՄ ծանր և տրանսպորտային մեքենաշինության փոխնախարար:
1979-1982թթ.՝ ԽՍՀՄ պետական պլանային կոմիտետի փոխնախագահ:
1985-1991թթ.՝ ԽՍՀՄ Մինստրների խորհրդի նախագահ:
1998թ.–ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ եւ ասոցիացիաներ։
1995–99թթ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր։ 2003թ. սեպտեմբերին նշանակվել է ՌԴ Ֆեդերալ ժողովի Ֆեդերացիայի խորհրդի անդամ։
1988թ. դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ: Եղել է աղետից տուժած վայրում, հսկայական կազմակերպչկական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ:
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայանպաստ ելույթներով, կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը:
1998թ. Գյումրիում կանգնեցվել է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով: Ռիժկովի անունով Գյումրիում կա նաև փողոց:
Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՌԴ շքանշաններով։ Արժանացել է ԽՄՀՄ Պետական մրցանակի։ 1998թ. ք. Սպիտակում կանգնեցվել է արձանը։
ՀՀ Ազգային Հերոս (5.12.2008)։ Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։


×