top

<h4>Պատվավոր քաղաքացիներ</h4>ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ծնվել է 1960թ. ապրիլի 21-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքում:
1981 թ. ավարտել է Ուլյանովսկի բարձրագույն ռազմատեխնիկական ուսումնարանը։
1981-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Թուրքեստանյան ռազմական օկրուգում, Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում, 42301 (Սամարղանդ) և այլ զորամասերում՝ վառելիքաքսանյութերի ծառայության, հատուկ բաժնի պետ, հրամանատարի տեղակալ։
1992-1994 թթ. ԼՂՀ և ՀՀ ռազմական գործողությունների շրջաններում ապահովել է տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքը՝ կազմակերպելով վառելիքաքսանյութերի առաքումը։
1992-2000 թթ. - ՀՀ ՊՆ վառելիքաքսանյութերի ծառայության պետ։
2000-2009 թթ. - ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ։ Տիգրան Գասպարյանի ղեկավարությամբ ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստեղծվել են վառելանյութի 4 հենակետ, տեխնիկական միջոցների նորոգման արհեստանոց, որակի հսկման լաբորատորիա։
2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի վարչության պետի պաշտոնից[1]:
2013 թ. հուլիսի 22-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։


×