top

<h4>Պատվավոր քաղաքացիներ</h4>ԻՈՍԻՖ ԿՈԲԶՈՆ
Իոսիֆ Կաբզոնը ծնվել է 1937թ. սեպտեմբերի 11-ին Ուկրաինայում: Ավարտել է Գնեսինի անվան Պետական երաժշտա-մանկավարժական ինստիտոտի վոկալի բաժինը:
1960-ականներին ձևավորվում է Կոբզոնի կատարողական յուրօրինակությունը: Նա մասնակցում է շատ միջազգային փառատոններին և արժանանում դափնեկրի կոչման, 1973թ. արժանանում է «ԽՍՀՄ վաստակավոր արտիստի» պատվավոր կոչմանը և Լենինյան մրցանակին, իսկ 1978թ. բարձրագույն արտիստական կոչմանը՝ «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ»:
Իր երգացանկում Կոբզոնը ընդգրկել է Թուխմանովի, Դունաևսկու, Շաինսկու ստեղծագործությունները, ինչպես նաև սովետական և ռուսական բոլոր լավ երգերը:
Կոբզոնը հաճախակի համերգներով հանդես է եկել կոմերիտական կառույցներում, գյուղի աշխատավորների մոտ, « թեժ կետերում», Աֆղանստանի զինվորականների առաջ, որի համար պարգևատրվել է աֆղանական շքանշաններով և Ժողովրդների բարեկամության մեդալներով: Համերգներով շրջագայել է աշխարհի բոլոր երկրներում:
1984թ Կոբզոնը պետական երաժշտա-մանկավարժական ինստիտուտում ստեղծել է Էստրադային ֆակուլտետ, որտեղ դասավանդում է էստրադային վոկալ:
1996թ.Կոբզոնին շնորհվել է հումանիտար գիտությունների ակադեմիկի կոչում:


×