top

<h4>Պատվավոր քաղաքացիներ</h4>ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ
Ծնվել է 1926 թվականի ապրիլի 18-ին:
Կենսագրություն

1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1954 թվականին Մոսկվայում ավարտել է ԽՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան, 1957 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1954 թվականից դասավանդել է ԵՊՃՇՀ-ում (1979 թվականից՝ պրոֆեսոր)։ 1962-1964 թթ.՝ ՀՃՄ վարչության նախագահի տեղակալ։ 1958 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
1989-1990 թթ. Ջիմ Թորոսյանը ղեկավարել է Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի տուժած շրջանների վերակառուցման հանձնաժողովի խորհուրդը։
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։
ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։
Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։
Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), ՀՀ Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։
Արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի դափնեկիր (2009)։
2006 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Բնակվել է Երևան քաղաքում, Մարշալ Բաղրամյան պողոտային կից Ալիխանյան փողոցի թիվ 12 շենքում, որը նախագծվել է իր և ճարտարապետ Էդիկ Պապյանի կողմից։
Ստեղծագործական աշխատանք

Ջիմ Թորոսյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Պոլիկլինիկա Բաղրամյան փողոցի վրա, Երևան
Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը Գր. Լուսավորիչ փողոցում (այժմ բանկ)
Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով (1981, ՀԽՍՀ Պետ. մրց.՝ 1983)
Նորքում գտնվող Երևանի քաղխորհրդի ընդունելությունների տուն;
Մ. Նալբանդյանի և Ե. Չարենցի արձանները (քանդակագործ Ն.Նիկողոսյան, (1966, (1985))
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ Արա Շիրազ, 1981);
Վիկտոր Համբարձումյանին նվիրված մեմորիալը Երևանում;
Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը (1961, Սևաստոպոլ)
Հայ գրերի կոթողը (1962, Օշական)
Սրտաբանության ԳՀԻ համալիրը (1964-1969)
Այրարատյան թագավորության ոսկեհուր տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը (1967)
Պարույր Սևակի տապանաքարը (1972, գ. Զանգակատուն)
«Պարույր Սևակի» (1974, բրոնզ, քանդակագործ՝ Արա Շիրազ, Երևան, Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցի պատին) հուշարձան
Ավետիք Իսահակյանի արձանը Գյումրիում (քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան), (1976, Գյումրի, ԽՍՀՄ Պետ. մրց.՝ 1977) ;
Վանի հերոսամարտի հուշարձան (Աշտարակի մոտ, Ագարակ գյուղի մերձակայքում, 1979)
Մարտիրոս Սարյանի տապանաքարը (1980, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ, Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում)
ԺԱԹ-Ը (1982-85)
Վիլյամ Սարոյանի մահարձանը (1989, Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում),
Զարգացման հայկական բանկի շենքը Երևանում (1995)
Վիկտոր Համբարձումյանի հուշաքարը, (1998, Երևան, Բյուրական)
Քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով (2004)
Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրը (1998-2005)
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (2001)
Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1976, 1996), Թբիլիսիում (1967), Մոսկվայում (1983, 1997), Լենինգրադում (1983)։

Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։

2016 թվականին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ճարտարապետի 90–ամյակին նվիրված բացվել է «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց խորագրով» ցուցահանդես։

Մահացել է 2014 թվականի հունվարի 5-ին:


×