top

<h4>Պատվավոր քաղաքացիներ</h4>ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Արթուր Բաղդասարյանը ծնվել է 1968 թ.-ի նոյեմբերի 8-ին Երևանում:
Կրթություն

1985 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջն. դպրոցը։
1985-1986 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական դասընթացները։
1986-1992 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1988-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1994-1997 թթ. սովորել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիան (գերազանցության դիպլոմով)։
Աշխատանքային գործունեությունը

1989-1993 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի պետ, խմբագրի տեղակալ։
1992 թ. սեպտեմբերին ընտրվել է Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր։
1993-1995 թթ. վարել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը՝ այդպիսով լինելով ամենաերիտասարդ պաշտոնյան ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում։
1995 թ. ընտրվել է Հայաստանի իրավագետների և քաղաքագետների միության նախագահ։
1999-2003 թթ. - Հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի ղեկավար։
2004 թ. ընտրվել է Միջազգային քրիստոնեադեմոկրատական համաշխարհային խորհրդարանական Ինտերնացիոնալի փոխնախագահ։
2007 թ. փետրվարին ընտրվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ հիմնադրված Կովկաս-Կասպյան միջազգային հանձնաժողովի համանախագահ։
2000 թվականից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2002 թվականից՝ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 2013 թ. մայիսին Մոսկվայում ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 2013 թ. սեպտեմբերի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ։ Մի շարք գիտական մենագրությունների, 100-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։
Քաղաքական գործունեությունը

1995 թ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 1-ին գումարման պատգամավոր՝ դառնալով ամենաերիտասարդ պատգամավորը։
1997 թ. հիմնադրել է «Օրինաց երկիր» կուսակցությունը և 1998 թ. կայացած կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել կուսակցության նախագահ։
1998 թ. փետրվարին ընտրվել և մինչև 1999 թ. հունիս պաշտոնավարել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 21 ընտրատարածքից։ 1999-2003 թթ. - «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար։
2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ՝ Հայաստանի երեք հանրապետությունների և աշխարհի խորհրդարանների պատմության մեջ խորհրդարանի ամենաերիտասարդ ղեկավարը։
2005 թ. մարտին ընտրվել է Հայկական բարեկամության խորհրդարանական վեհաժողովի նախագահ։
2006 թ. մայիսի 29-ին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։
2006-2007 թթ. - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար։
2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի 3-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար։
2007 թ. նոյեմբերին «Օրինաց երկիր» կուսակցության համագումարում առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու։
2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը։
2008 թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2014 թ. ապրիլին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որից ազատվել է 2014 թ. ապրիլի 30-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով:
2016 թ. փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ:
Պարգևներ և կոչումներ

Իրավագիտության թեկնածու (1995)։
Իրավագիտության դոկտոր (1997)։
Պրոֆեսոր (1998,ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր)։
Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (2010)։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության և պաշտպանության ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (2011)։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012):
ԱՊՀ երկրների սահմանային անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի բարձրագույն մեդալ (2010)։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի կողմից հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ՌԴ Անվտանգության խորհրդի մեդալով (2011)։
Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության բարձրագույն մեդալ (2012)։
«Հավաքական անվտանգության պայմանագրի» կազմակերպության բարձրագույն պարգև՝ մեդալ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման և ամրապնդման գործում մեծ ավանդի, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների գործնական իրականացմանն ակտիվ մասնակցության համար (2013)։
Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով, շքանշաններով և մեդալներով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շքանշանով, Համաշխարհային խորհրդարանական միության, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պարգևներով։ Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի սենատի, Իտալիայի խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի մեդալներով։

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի։


×