top

<h4>Պատվավոր քաղաքացիներ</h4>ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 12-ին Լոռու մարզի Շենավան գյուղում։
Կրթություն

1958 թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։
1969 թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։
Աշխատանքային գործունեությունը

1959-1967 թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։
1978-1984 թթ. - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։
1984-1990 թթ. - ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
1986-1988 թթ. - ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահ։
1988-1990 թթ. - Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ։
1990 թ. հունվարից - արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ։
1991 թ. դեկտեմբերից - 1996 թ. - ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ։
1996 թ. - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։
1996-1999 թթ. - ՀՀ Գյուղատնտեսության նախարար։
1999-2004 թթ. - ՀՀ վարչապետի խորհրդական։
2004 թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
2004 թվականից - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։
2009 թվականից - ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
2012 թվականից - ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ։
Քաղաքական գործունեությունը

ԽՄԿԿ անդամ 1960 թվականից։
1969-1973 թթ. - ՀԿԿ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար,
1973-1974 թթ. - ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ։
1974-1975 թթ. - ՀԿԿ Ստեփանավանի շրջկոմի առաջին քարտուղար։
1975-1978 թթ. - ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ։
1990 թ. ապրիլ - հոկտեմբեր ամիսներին - ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։
ՀԽՍՀ 8-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններում առաջադրված է եղել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
Պարգներ և կոչումներ

1997 թ. - Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
2000 թ. - պրոֆեսոր։
2000 թ. - գյուղատնտեսական գիտությունների դոկտոր։
1999 թ. - Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ։
Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (կրկնակի)։
1966 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով։
1999 թ. - Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
2002 թ. - Հայ Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորչի։
2002 թ. - ԼՂՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
1994 թ. ճանաչվել է Շուշիի, 2001 թ.՝ Երևանի, 2003 թ.՝ Սպիտակի պատվավոր քաղաքացի։
2013 թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով։
2002 թվականից Շենավան գյուղի դպրոցը կրում է Վլադիմիր Մովսիսյանի անունը։

Մահացել է 2014 թվականի նոյեմբերի 5-ին։


×