top

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՔԵԶ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ, ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

28.01.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՔԵԶ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ, ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ
Անցյալ տարի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հիմք դրեց շատ գեղեցիկ մի ավանդույթի՝ հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին ու նախօրեին համայնքապետարանի երիտասարդ աշխատակիցները թաղային լիազոր ներկայացուցիչների հետ այցելում են քաղաքի բոլոր զինծառայողների ընտանիքներին և նրանց խորհրդանշական կոնյակներ հանձնում:

Այսօր համայնքապետարանի երիտասարդները բարձր տրամադրությամբ, ոգևորությամբ ու մեծ պատասխանատվությամբ եղան հայրենքի ու ԼՂՀ սահմաններն անառիկ պահող մեր հերոս տղաների ու քաջ եղբայրների տներում: Անցյալ տարվա զորակոչիկների ընտանիքներին այս անգամ Գագիկ Սահակյանի անունից հանձնվեցին շնորհավորական բացիկներ և կոնֆետներ, որոնք կոնյակների հետ միասին պիտի բացվեն տան զինվորի զորացրման օրը: Իսկ նորակոչիկների ընտանիքներին տրվեցին խորհրդանշական կոնյակներ ու շնորհակալագրեր:

Բոլոր զինվորներին մաղթում ենք անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ:

Աշխատակազմի մշակույթի, սոցիալական, երիտասարդության և լրատվության բաժին
municipalityspitak@gmail.com


Տեսանյութ




Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×