top

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ԴՐԱԿԱՆ

15.02.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ԴՐԱԿԱՆ
Սպիտակ համայնքի ղեկավարի 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությանն ընդառաջ համայնքապետարանի ենթակա կազմակերպություններն այս օրերին ներկայացնում են իրենց 2016թ. կատարած աշխատանքների հաշվետվությունները:

Փետրվարի 13-ին <<Սպիտակի երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն Արմինե Զալինյանը, փետրվարի 15-ին <<Սպիտակի գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն Արփի Հովսեփյանը ներկայացրեցին 2016թ. ընթացքում դպրոցներում կատարված աշխատանքները:
Նրանք խոսեցին հաշվետու ժամանակահատվածում ՀՈԱԿ-ների կողմից կազմակերպված միջոցառումների, դպրոցների սաների մասնակցությամբ համաքաղաքաղաքային, մարզային ու հանրապետական միջոցառումների ու փառատոնների մասին:
Իրենց ելույթներում տնօրենները ներկայացրեցին նաև 2016թ. բյուջեի հաշվետվությունը:
Հաշվետվություններին ներկա էին համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի բաժնի պետեր, ՀՈԱԿ-ների, համայնքապետարանի աշխատակիցներ, ծնողներ:
ՀՈԱԿ-ների աշխատակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին համայնքի ղեկավարին և ստացան դրանց պատասխանները:
Համայնքի ղեկավար Գ. Սահակյանը դրական գնահատեց հաշվետու տարում 2 ՀՈԱԿ-ների կատարած աշխատանքները, շնորհակալություն հայտնեց տնօրեններին և կոլեկտիվներին՝ մատաղ սերնդի կրթության գործում ջանք ու եռանդ չխնայելու համար: ՀՈԱԿ-ների տնօրեններն էլ իրնեց հերթին երախտագիտության խոսքեր ուղղեցին Գ. Սահակյանին:

Աշխատակազմի մշակույթի, սոցիալական, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժին
municipalityspitak@gmail.com


Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×